Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, թե ինչպես կարող են հզորանալ իտալական թիմերը:
««Միլան»-ն ու «Ինտեր»-ը պետք է միավորեն ուժերը, որպեսզի մրցունակ թիմ ստեղծվի: Այդ դեպքում նրանք կարող են հաղթել «Ռեալ»-ին:
Ընդհանրապես, իտալական ֆուտբոլում ծանր իրավիճակ է ստեղծվել: «Ռոմա»-ն ու «Լացիո»-ն նույնպես կարող են միանալ, որպեսզի մեկ հզոր թիմ ստեղծվի` երկու թույլ թիմերի փոխարեն»,- ասել է Ռայոլան:
Հիշեցնենք, որ Ռայոլա հաճախորդների թվում են Մարիո Բալոտելին, Ռոբինյոն, Զլատան Իբրահիմովիչն ու Հենրիխ Մխիթարյանը:










































