Անհայտ անձինք Մայամիի մաքսային պահեստից առևանգել են ուկրաինական էլիտար օղու խմբաքանակը, որի արժեքն ավելի քան 1 մլն դոլար է: Այդ մասին հաղորդում է Spirits Business ամսագիրը:
Ըստ պարբերականի՝ այդ հանդուգն թալանը տեղի է ունեցել հունիսի 22-ին: Գողերը շինության պատի մեջ անցք են բացել և մի քանի ժամվա ընթացքում բեռնատարների օգնությամբ դուրս են բերել 752 արկղ «Թագավորների ոգի» անվամբ օղի:
Արտադրող ընկերության ղեկավար Մարկ Օուենը հայտարարել է, որ առևանգումը նախօրոք ծրագրված է եղել, քանի որ հանցագործներն անցք են բացել հենց այն տեղում, որտեղ պահվել է էլիտար ալկոհոլը և դրա հետ մեկտեղ չեն վնասել ազդանշանային համակարգը: Պահեստում առկա մյուս իրերը գողերին չեն հետաքրքրել:








































