AS-ի տեղեկությունների համաձայն` «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է «Չելսի» տեղափոխվել 40 մլն եվրոյի դիմաց (34 մլն ֆունտ):
«Արիստոկրատներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է հզորացնել թիմի հարձակման գիծը, իսկ Սուարեսը բազմիցս հայտարրել է «Լիվերպուլ»-ը լքելու ցանկության մասին:
Այժմ նա «Չելսի» տեղափոխվելու հնարավորություն է ստացել: Ենթադրվում է, որ լոնդոնյան ակումբում Լուիսը տարեկան 5.5 մլն եվրո կվաստակի:







































