ԱՄՆ մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի հատուկ ծառայությունների կողմից քաղաքացիների մասին տվյալներ հավաքելու դեմ: Այս մասին հայտնում է NBC-ն:
Ակցիաները նվիրված են եղել ԱՄՆ-ում հուլիսի 4-ին նշվող Անկախության օրվան: Դրանք կազմակերպել էր «Վերականգնե´ք չորրորդ ուղղումը» շարժումը, որի մասնակիցները կարծում են, որ երկիրը խախտում է ԱՄՆ Սահմանադրության ուղղումը, որը սահմանում է մասնավոր կյանքի անձեռնմխելիություն:
Բոստոնում ցուցապաստառներով («Պետք չէ ինձ լրտեսել», «Ազգը հսկողության տակ է») մարդիկ էին հավաքվել Հին Կապիտոլիումի շենքի մոտ, որտեղ ամեն տարի ընթերցվում է երկրի Անկախության հռչակագիրը:
Շարժմանը միացել էին Mozilla -ն, Reddit-ը, WordPress-ը և մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ:









































