Եվրամիության ոչ մի երկիր, որոնք ԱՄՆ-ից մեկնաբանություններ են պահանջել ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունների կապակցությամբ, մինչև հիմա չեն ստացել դրանք: Ինչպես հաղորում է TMNews-ը, այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Էմմա Բոնինոն
Հիշեցնենք, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցիչների բանակցությունները:
«ԱՄՆ-ի խոստացած բացատրությունները, որքան ես գիտեմ, չի ստացել ոչ մի եվրոպական երկիր»,- ասել է Բոնինոն:
Իտալիայի ԱԳ նախարարը, ով չորեքշաբթի զրույց է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ, նշել է, որ Հռոմը դեռևս ԱՄՆ-ի վարչակազմից սպասում է համապատասխան մեկնաբանությունների:









































