Bluebox ամերիկյան ընկերությունը, որն ուսումնասիրում է բջջային սարքերի անվտանգությունը, խոցելիություն է հայտնաբերել, որը լիարժեք հասանելիություն է ընձեռում վերջին 4 տարում արտադրված ցանկացած Android սարքի: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ընկերության վերլուծաբանները հայտնել են, որ սպառնալիքի տակ է հայտնվել մոտ 1 միլիարդ սարք:
Հաղորդվում է, որ ծածկագրման մեխանիզմում տեղ գտած սխալը չարագործներին հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ սարքի նկատմամբ:
Google-ը դեռևս չի մեկնաբանել այդ նորությունը: Հետազոտողների խոսքով՝ թվային հսկայի ինժեներները ծանուցվել են խնդրի մասին այս տարվա փետրվարից և աշխատում են դրա վերացման ուղղությամբ:







































