«Լատվիան հանուն լատի» հասարակությունն այսօր Ռիգայում հանրահավաք կանցկացնի ԵՄ-ին երկրի անդամակցության դեմ: Այս մասին հայտնում է TVNET-ը՝ հղում անելով կազմակերպության ղեկավար Անդրիս Օրոլսին:
Ակցիան կսկսվի տեղի ժամանակով ժամը 18-ին՝ Ազատության արձանի մոտ: Ակցիայի ընթացքում կայրվի ԵՄ դրոշը: «Դա կդառնա խորհրդանշական պատասխան բրյուսելցի և տեղացի քաղաքական գործիչներին, որոնք Լատվիան եվրոգոտի են ներքաշում՝ առանց ժողովրդի մեծ մասի համաձայնության»,- նշել է Պրոլսը:
Ինչպես սպասվում է՝ հանրահավաքի ժամանակ տնտեսագետներն ու հասարակական գործիչները հանդես կգան ազգային արժույթի՝ լատի պահպանման օգտին:
Համաձայն վերջին հետազոտությունների՝ ներկայում եվրոյի ներդրմանն աջակցում է լատվիացիների 38 տոկոսը:
Ակտիվիստները նաև Սեյմը ցրելու ստորագրահավաք են սկսել, որը հավանություն է տվել լատից հրաժարվելուն:
Ինչպես սպասվում է՝ Լատվիան եվրոգոտի կմտնի 2014-ի հունվարի 1-ից: Երկիրը կդառնա արժութային միության 18-րդ անդամը:











































