Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի ծառայություններով: Իսպանիայի գործող չեմպիոնը պատրաստ է գործարքի մեջ ներառել նաև Դավիդ Վիլյային:
Ավելի վաղ Ռունին «Յունայթեդ»-ից հեռանալու ցանկություն էր հայտնել: Երեկ հարձակվողի հետ հանդիպել էր նաև «Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը՝ բանակցելու նապատակով: Մարզչի և ֆուտբոլիստների բանակցություններն ապարդյուն են եղել:
Եթե Ռունին «Յունայթեդ»-ից հեռանալու վերջնական որոշում կայացնի, ապա «Բարսելոնա»-ն պատրաստ է առաջարկել 25 մլն եվրո և Վիլյայի տրանսֆերը: Այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը:






































