Հոլանդիայի ազգային հավաքականի և «Վիտես»-ի 20-ամյա կիսապաշտպան Մարկո վան Գինկելը համաձայնության է եկել Լոնդոնի «Չելսի»-ի հետ:
Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը բուժննում կանցնի, որից հետո կստորագրվի համաձայնագիրը:
Ակումբները տրանսֆերի արժեքը չեն նշում, բայց ըստ հոլանդական ԶԼՄ-ների՝ «Չելսի»-ն «Վիտես»-ին կվճարի 8.5 մլն եվրո:
Հոլանդիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Վան Գինկելը 30 խաղում խփել է 7 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:







































