Համացանցում շրջանառության է դրվել Պերուում կայացած բարեգործական հանդիպմանը տեղի ունեցած միջադեպի տեսանյութը: Հիշեցնենք` բարեգործական հանդիպման շրջանակներում հանդիպել էին Մեսսիի և Նեյմարի թիմերը:
Ինչպես հայտնի է, խաղի ընթացքում Մեսսին խնդրել էր փոխարինել իրեն և շտապ լքել էր խաղադաշտը: Այժմ հայտնի են դարձել Լեոյի նման վարքի պատճառները:
Ֆաբիո Կապելոն, ով Մեսսիի թիմի մարզիչ էր նշանակված, խնդրել է կողմնակի անձանց ազատել պահեստայինների նստարանը: Մասնագետի խնդրանքով ոստիկանները դուրս են հրավիրել Լեոյի եղբայրներին` Ռոդրիգոյի և Մատիասին:
Մեսսին հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել, անմիջապես խնդրել է փոխարինել իրեն և լքել է խաղադաշտը` անգամ ցնցուղ չընդունելով:
Նշենք, որ «տուժել են» ոչ միայն արգենտինացի հարձակվողի եղբայրները: Պահեստայինների նստարանն ազատել են նաև Նեյմարի հայրը և կոլումբիացի պաշտպան Մարիո Յեպեսի որդիները:








































