Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի իշխանության հետ փլուզվում են նաև քաղաքական իսլամի գաղափարները: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը՝ մեկնաբանելով Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները:
Բաշար Ալ-Ասադի խոսքերով՝ Եգիպտոսում տեղի ունեցավ քաղաքական իսլամի կործանում:
«Նա, ով կրոնն օգտագործում է քաղաքական նպատակներով կամ ծառայեցնում այս կամ այն խմբի շահերին, կտապալվի՝ որտեղ էլ որ լինի»,- ասել է Սիրիայի նախագահը:










































