ԵՄ առաջնորդները չորեքշաբթի օրը Բեռլինում կայացած «մինի գագաթնաժողովի» ժամանակ, որը նվիրված էր Եվրամիության երկրներում երիտասարդության գործազրկության դեմ պայքարին, խոսել են նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների շուրջ ծավալված սկանդալի մասին և կարծիք հայտնել, որ դրա հետ կապված պարզաբանումները պետք է սկսել ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցություններին զուգահեռ:
Հանդիպումն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարևոր է համարել աշխատանքային խմբեր ստեղծելու ԱՄՆ առաջարկը՝ հնարավոր գաղտնալսման շուրջ իրավիճակը պարզաբանելու համար: Ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունների առաջին փուլը նշանակաված է հուլիսի 8-ին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ևս կողմ է զուգահեռ քննարկումներին:
Իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը զուգահեռ քննարկումներն անվանել է «կարևոր փոխզիջում»:











































