Ֆրանսիան ցանկանում է ժամանակավորապես կասեցնել ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև բանակցությունները՝ եվրոպական գրասենյակների գաղտնալսման մասին տարածված տեղեկությունների պատճառով: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչը՝ հաղորդում է BBC-ն:
«Խոսքը ազատ առևտրի համաձայնագրի մասին բանակցությունները դադարեցնելուն չի վերաբերում, սակայն ճիշտ կլինի գոնե 15 օրով կասեցնել դրանք՝ բանավեճերից խուսափելու և հարցում արած տեղեկատվությունը ստանալու համար»,- հայտարարել է Նաջաթ Վալո Բելկասեմը:
Նա նաև հայտարարել է, որ այս շաբաթ Ֆրանսիան այս հարցի շուրջ իր գործողությունները կհամապատասխանեցնի ԵՄ իր գործընկերների գործողություններին:











































