Ընդդիմադիր առաջնորդ Մուհամմադ էլ-Բարադեյն այսօր ուշ երեկոյան հայտարարել է եգիպտական հեղափոխության «վերաթողարկման» մասին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքերով, զինվորների գործողությունները շատ բաներում համընկնում են երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ընդդիմության ծրագրերի հետ:
Միաժամանակ, բանակի ներկայացուցիչը նշել է, որ ապագա նախագահական ընտրությունների ժամկետը կորոշի ժամանակավոր կառավարությունը: Ամսաթվերը, որոնք նշվում են պաշտպանության նախարարության ներկայացրած «ճանապարհային քարտեզում» կարող են վերանայվել:











































