Հիվանդության և համերգների հետաձգման, ինչպես նաև չկարգավորված անձնական կյանքի պատճառով Լեդի Գագան ժամանակավորապես անհետացել էր: Բայց երգչուհու հին ընկեր Թերի Ռիչարդսոնը մեզ երկար կարոտելու հնարավորություն չի տալիս:
Թերին թարմ լուսանկարներ է տեղադրել ընկերուհու կուլիսային կյանքից: Բացի այդ, լուսանկարիչը կարողացել է պարզել, թե ով և ինչպես է նրան սևահերից շիկահերի վերածում:
Լուսանկարներից կարելի է ենթադրել, որ Գագան արդեն բուժվել է հոդերի հիվանդությունից և հեշտությամբ կարող է քայլել բարձրակրունկ կոշիկներով:








































