Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 3-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի թիվ 28 տանը մահացած կին կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննիչ Էդգար Ավդալյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ նույն հասցեի բնակիչ 56-ամյա Ս. Բ.-ն վարելով իրեն պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենան, տուն մտնելու ժամանակ, չնկատելով մորը՝ 85-ամյա Զ.Բ.-ին, անզգուշաբար վրաերթի է ենթարկել, ինչի հետևանքով մայրը տեղում մահացել է:
Մանրամասները՝ shamshyan.com:









































