«Ռուբիկոն» հեռուստահաղորդման հաղորդավարուհի Իզա Դարբինյանը` այժմ Միրզախանյան, խոստովանում է, որ այս հաղորդումն է դարձել հեռուստատեսությունում իր գործունեության հիմքը:
Aravot.am-ի փոխանցմամբ, սակայն այսօր Իզան արդեն չի ցանկանում վերադառնալ եթեր: Երկու զավակների մայրն իրեն ամբողջովին նվիրել է ամուսնուն և երեխաներին:
«Միայն երեխաներով եմ զբաղված: Ճիշտն ասած, ես չեմ կարծում, թե այն մայրերը, որ կարողանում են և երեխա պահել, և աշխատել, ստացվում է՝ հաստատ երկուսից մեկը տուժում է»,- ասել է նա: Չնայած երկար տարիներ Հայաստանում չի եղել, սակայն ուրախությամբ նշում է, որ իրեն անցորդները դեռ ճանաչում են: Բացի «Ռուբիկոնից», Իզան ժամանակին այլ հաղորդումներ էլ է վարել, օրինակ` «Անցյալը ներկան է», սակայն, նրա խոսքով. «Ռուբիկոնն» ուրիշ բան էր, այն ժամանակ նորություն էր, շատ երիտասարդական հաղորդումներ չկային, և այդ առումով էլ մեր բախտը բերեց` առաջինն էինք»:
Հաղորդավարուհին ամուսնությունից հետո այլևս հեռուստատեսություն չի վերադարձել, մեկնել է Իտալիա, այնուհետև Թաիլանդ: Իզան ուրախությամբ փաստում է, որ հասել է այն ամենին, ինչ երազում էր. «Սիրող ամուսին ունեմ, հրաշալի երեխաներ, հինգ հատ շուն: Մանկուց կենդանիներ սիրել եմ»:
Իզան ցանկանում է, որ Հայաստանում մարդիկ միշտ ժպտան. «Ես տանջվում եմ, որ գալիս եմ այստեղի մարդկանց տանջանքն ու աղքատությունն եմ տեսնում, Թաիլանդում էլ կան աղքատ մարդիկ, բայց ոչ այս աստիճան սովածություն»:
Ամբողջությամբ կարդացեք՝ aravot.am-ում:







































