Ամերիկյան գիտնականները բացահայտել են, որ իրերի էմոցիոնալ և ֆինանսական գնահատականը ձևավորվում է ուղեղի նույն հատվածում:
Ինչպես մեկնաբանել են Դյուքի համալսարանի հետազոտողները, դրանով հնարավոր է բացատրել դուր եկած իրերը ձեռք բերելու համար մեծ ծախսեր կատարելու մարդկանց հակումը:
Այդ հատվածը գտնվում է աչքերի միջև գտնվող ճակատային հատվածում: Գիտնականները բացահայտում են, որ հենց այն է օգտագործում գովազդատուն:
Փորձին մասնակցել են կամավորներ, որոնց ցուցադրել են ծանոթ դեմքեր և կյանքի դրվագներ: Առաջին փուլում մասնակիցներին խնդրել են ոչ մի կերպ չազդել զգացմունքների վրա, իսկ երկրորդ փուլում գնահատել սեփական զգացմունքները՝ չճնշվելով ու չվախենալով դրանցից: Այնուհետև կամավորները պատմել են իրենց զգացողությունների մասին:
Արդյունքում, պարզվել է, որ ուղեղի հետազոտված հատվածը սկսում է լարված աշխատել այն դեպքում, երբ դրական զգացմունքները չեն ճնշվում և չեն կարգավորվում: Իսկ երբ մասնակիցները փորձել են առաջադրանքին ավելի սառնասրտորեն մոտենալ, ուղեղի այդ հատվածի ակտիվությունը նվազել է, կարծես առարկայի արժեքն այդ մարդու համար պակասել է:









































