Թուրքիայի և Բրազիլիայի իրադարձությունները միմյանց, և 2011թ. «արաբական գարունն» ու Չինաստանում չդադադարող բողոքի ցույցերը դրանց կապող շարժառիթը նոր գլոբալ միջին դասի առաջացումն է: Այս մասին ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականում գրում հայտնի քաղաքագետ, փիլիսոփա և տնտեսագետ Ֆրենսիս Ֆուկույաման: Ժամանակակից միջին դասն ամենուրեք, որտեղ այն առաջացել է, առաջ է բերում քաղաքական խմորումներ, սակայն միայն հազվադեպ է նրան հաջողվում ինքնուրույն իրականացնել կայուն քաղաքական փոփոխություններ: Այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում Ստամբուլի և Ռիո դե Ժանեյրոյի փողոցներում, ոչ մի կերպ հիմք չի տալիս մտածելու, որ այդ դեպքերը բացառություն կլինեն:
Բողոքում է առաջին հերթին «տեխնիկապես հղկված» երիտասարդությունը, որն ունի «միջինից բարձր կրթության և բարեկեցության մակարդակ», որն իրեն զգում է «իշխող քաղաքական էլիտայից օտարված», գրում է Ֆուկույաման: Տնտեսագետներն ու բիզնես-վերլուծաբանները միջին դասն անվանում են եկամտի որոշակի մակարդակ ունեցող մարդկանց ամբողջություն: «Կորպորացիաների բերանի ջրերը գնում են այն մտքից, որ միջին դասը կարող է աճել, քանի որ այն իրենից ներկայացնում է նոր հաճախորդների մեծ պահեստ»,- գրում է քաղաքագետը (ԵՄ-ի՝ անվտանգության հարցերով ինստիտուտի կանխատեսմամբ 2030թ. այդ դասի թվաքանակը կհասնի 4.9 մլրդ-ի:):
Հոդվածագրի համար քաղաքական վարքի կանխատեսման գործում առավել կարևոր են թվում այլ չափանիշներ՝ կրթություն, զբաղմունք, ակտիվներ: Նա հիմնվում է մի շարք միջազգային հետազոտությունների վրա, որոնց համաձայն, առավել բարձր կրթության մակարդակը կորելացվում է մարդու պատկերացումներում ժողովրդավարական արժեքների, անձնական ազատության և այլ ապրելակերպի նկատմամբ հանդուրժողականության հետ: Անվտանգությունից բացի՝ այդ մարդկանց սկսում է հետաքրքրել ընտրության ազատությունը:
Երկարաժամկետ ակտիվներ, օրինակ բնակարան կամ տուն ունեցող ընտանիքները առավել շատ են հետաքրքրվում քաղաքականությամբ, քանի որ դրանք այն բաներն են, որոնք կառավարությունը կարող է նրանցից վերցնել: Քանի որ միջին դասը, որպես կանոն, այն հարկ վճարող դասն է, նրա ներկայացուցիչներն ուղղակիորեն շահագրգռված են, որպեսզի կառավարությունը լինի հաշվետու: Եվ որ ամենակարևորն է, միջին դասի նոր ներկայացուցիչներին ամենայն հավանականությամբ ակտիվ գործողությունների կդրդի այն, ինչը հանգուցյալ Սեմյուել Հանթինգթոնն անվանում էր «խզում», այսինքն, երբ հանրությունն ի վիճակի չէ բավարարել իր արագ աճող տնտեսական և սոցիալական ձգտումները… Այդ դինամիկան նկատվում էր «արաբական գարնան» ընթացքում, գրում է Ֆուկույաման:
Այս բոլոր երևույթները նոր չեն, հիշեցնում է քաղաքագետը: Ֆրանսիական, բոլշևիկյան և չինական հեղափոխությունները անցել են միջին դասի ներկայացուցիչների դժգոհությունների միջով, չնայած դրանց հետագա զարգացման վրա ազդեցություն են ունեցել գյուղացիները, բանվորները և չքավորները: Գործնականում ամբողջ եվրոպական մայրցամաքը 1848թ. «ժողովուրդների գարնան» շրջանում ողողված էր հեղափոխական շարժումներով, և դա նախորդ տասնամակներում եվրոպական միջին դասի առաջացման ուղղակի արդյունքն էր:
Ցույցերի, խռովությունների և ժամանակ առ ժամանակ հեղափոխությունների հետևում, որպես կանոն, կանգնած են նոր միջին դասի ներկայացուցիչները, սակայն… նրանց շարժումը հազվադեպ է հանգեցնում կայուն քաղաքական փոփոխությունների, եթե նրանց չի հաջողվում կոալիցիա ձևավորել հանրության այլ շերտերի հետ: Այսպես, Թունիսում և Եգիպտոսի Թահրիր հրապարակում ցույցերի երիտասարդ մասնակցիները, հասնելով համապատասխան բռնապետերի տապալմանը, չկարողացան զարգացնել հաջողությունը և ձևավորել կուսակցություններ, որոնք կկարողանային համաժողովրդական ընտրություններում պայքարել իշխանություն համար… Նույն ճակատագիրը, ամենայն հավանականությամբ, սպասվում է նաև Թուրքիայի ցուցարարներին… Այդ (սոցիալական) խումբը ոչ միայն կոշտ ճնշումերի է ենթարկվում վարչապետի կողմից: Այն նույնպիսի դժվարություններ ունի հանրության այլ դասերի հետ կապեր հաստատելու գործում, կարծում է Ֆուկույաման:
Բրազիլիայում, քաղաքագետի կարծիքով, իրավիճակը միանգամայն այլ է: «Այնտեղ ցույցերի մասնակիցներին չեն սպառնում խիստ հետապնդումներով նախագահ Ռուսեֆի վարչակազմի կողմից: Նրանց ոչ հեշտ խնդիրն այն է, որպեսզի երկարատև հեռանկարում կոոպտացիայի չենթարկվեն համակարգում իրենց դիրքերն ամրապնդող կոռումպացված պաշտոնատար անձանց կողմից… Տնտեսական աճը, որը մենք վերջին շրջանում նկատում ենք Բրազիլիայում, հանգեցրել է այլ, առավել նախաձեռնող միջին դասի ձևավորմանը, որն ամրացած է մասնավոր սեկտորում: Սակայն այդ խումբը կարող է հետապնդել սեփական տնտեսական շահեր: Մի կողմից, նախաձեռնող փոքրամասնությունը կարող է հիմք հանդիսանալ միջին դասի կոալիցիայի կազմավորման համար, որի նպատակը կդառնա Բրազիլիայում որպես այդպիսին քաղաքական համակարգի ձևավորումը… Մյուս հնարավորությունն այն է, որ քաղաքային միջին դասի ներկայացուցիչները իրենց էներգիան կծախսեն որևէ ինքնահռչակ փոքրամասնության դուրս մղելու շուրջ դատարկ վեճերի վրա»,- գրում է Ֆուկույաման:
Նոր միջին դասը մարտահրավեր է ոչ միայն հեղինակավոր վարչակարգերի և այն երկրների համար, որոնցում կառավարման ժողովրդավարական պատկերը վերջերս է ձևավորվել, շարունակում է հոդվածագիրը: Կայուն ժողովրդավարությամբ պետությունները նույնպես չպետք է ենթադրեն, որ իրենք կարող են դափնիներ վայելել միայն նրա համար, որ իրենք անցկանցում են ընտրություններ, իսկ իրենց առաջնորդները վատ վարկանիշ չունեն: Տեխնոլոգիաներով զինված միջին դասը ամենուրեք քաղաքական գործիչներին առաջ կքաշի իր բարձր պահանջները: ԱՄՆ-ում և Եվրոպայում պետական գործիչները չպետք է ինքնագոհ նայեն, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Ստամբուլում և Սան Պաուլոյում: Կոպիտ սխալ կլիներ մտածել, որ «այստեղ նման բան չի կարող տեղի ունենալ», եզրափակում է Ֆուկույաման:








































