«Նապոլի»-ի ղեկավարությունը հետաքրքրվում է «Ֆիորենտինա»-ի հարձակվող Ստևան Յովետիչի ծառայություններով:
Football Italia-ի փոխանցմամբ՝ «Նապոլի» պաշտոնապես 27 մլն եվրո է առաջարկել «մանուշակներ»-ին: «Ֆիորենտինա»-ն 30 մլն եվրո է պահանջում:
Իսկ Յավետիչին «Նապոլի»-ն պատրաստ է առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ 2.6 մլն եվրո տարեկան աշխատավարձով:
Հիշեցնենք, որ քիչ առաջ AS-ը տեղեկատվություն տարածեց, որ Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստվում է վճարել Կավանիի հրաժարագինը՝ 63 մլն եվրո:








































