Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

«Թուրքական ամառը արաբական գարունների հետ կապ չուներ»

«Թուրքական ամառը արաբական գարունների հետ կապ չուներ: Նմանություններ կարող են լինել, բայց տարբերությունները շատ են, իրականում՝ շատ տարբեր են: Պիտի ասել, որ Թուրքիայում չկա այն դժգոհությունը, անկարողությունը, որ տասնամյակներ շարունակ եղել է, ժողովրդի մոտ տրամադրվածությունը փոխվել է՝ այս իշխանությունների հետ կապված»,- Կովկասի ինստիտուտի «կլոր սեղանների» հերթական փուլի շրջանակում «Թուրքական ամառը և դրա հետևանքները տարածաշրջանի համատեքստում» թեմայի շուրջ քննարկման ընթացքում ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա կարծիքով՝ այն, ինչ սկսվեց Ստամբուլում, ուղղված էր հիմնականում Թուրքիայի վարչապետի դեմ: Մանոյանի կարծիքով՝ Էրդողանը վերջին տասնամյակում իսկապես մեծ ազդեցություն է ունեցել Թուրքիայի վրա, իրադարձությունների առանցքն է եղել: Կիրո Մանոյանի ձևակերպմամբ՝ Էրդողանը՝ որպես խարիզմատիկ ղեկավար, շատ առավելություններ ունի: «Բայց նավը բավական ալեկոծ ջրերի մեջ առաջնորդելու հավակնոտությամբ կարող է նաև մեծ ռիսկերի դիմել, ինչը մենք այսօր տեսնում ենք Թուրքիայում»,- ասաց նա:

Մանոյանը նշեց, որ Էրդողանը մանևրեց նաև այս իրադարձության մեջ, որովհետև կարողացավ այնպես անել, որ ժողովրդի տարբեր հատվածներ չմիանան իրենց բողոքին և, ամենակարևորը, որ կարողացավ այնպես անել, որ քրդերը չմասնակցեն բողոքի ալիքին: Էրդողանը զգուշացրել է, քրդերն էլ զգուշացան, որ հանկած բողոքի ցույցին մասնակցելը չվնասեր Թուրքիայում քրդերի հետ հաշտեցման գործընթացին: Կիրո Մանոյանը նշեց, որ համեմատաբար հանգստացել են բողոքները:

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն և ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանն էլ ներկայացրեց իրավիճակը հասարակագիտական առումով և վեր հանեց Թուրքիայի դեպքերի պատճառներն ու հետևանքները: Նա փաստեց, որ վերջին տասը տարում Թուրքիան արձանագրեց տնտեսական աննախադեպ աճ, որը դրական է, բայց որի հետևանքով որոշ սոցիալական հարցեր ի հայտ եկան: Դրանցից կարևորն այն է, որ վերջին շրջանում ժողովրդի բարեկեցության բարձրացման հետ բարձրացավ նաև կրթական ցենզը: Երտասարդները՝ 16-35 տարեկան, նախորդ սերնդի երիտասարդներից ավելի լավ կրթություն են ստացել, նրանցից շատերը ուսանել են արտերկրում: Կապերը արտասահմանի հետ շատացել են: Այս տարիքային խումբը ըմբոստացման, շարժումների հիմնական գործող ուժն էր և հանդես գալով Էրդողանի կուսակցության և կառավարության դեմ՝ հանդես եկավ նաև Թուրքիայի զարգացման այն մոդելի դեմ, որ հիմա Թուրքիայում կիրառվում է: «Նրանք պահանջեցին նոր Թուրքիա, և այդ պատկերացումը չի համապատասխանում այն պատկերացումներին, որ ունեն Էրդողանը և նրա թիմակիցները»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում