Ֆրանսիայի մաքսային վարչությունը հայտարարել է իտալացի վարորդի ձերբակալության մասին, որը մեքենայի պահուստային անիվում տեղափոխել է 100 եվրո անվանական արժեքով 550 հազար եվրո չհայտարարագրված գումար: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:
Դեպքը տեղի է ունեցել դեռևս հունիսի 17-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Իտալիայի երկու քաղաքացիները անձնական մեքենաներով ուղևորվել են Ֆրանսիայի հյուսիսից հարավ՝ Մերտ-ի-Մոզել դեպարտամենտի արագընթաց մայրուղիներից մեկով:
Նրանք մաքսային ծառայողներին ասել են, որ հայտարարագրված ապրանքներից բացի՝ ուրիշ ոչինչ չունեն: Սակայն նրանց մեքենան ստուգման է ենթարկվել: Պահուստային անիվը գտնվել է բեռնախցիկում: Մեքենայի վարորդն ասել է, որ բեռը ստացել է Բրյուսելից և պետք է այն Միլան հասցնի:
Վարչության կոմյունիկեում նշվում է, որ գումարի տեղափոխման համար վարորդին գումար են խոստացել: Հայտնի է նաև, որ նման խոշոր գումարի ծագումը կապված է անօրինական բիզնեսի հետ, սակայն չի հստակեցվում՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը:
Ներկայում վարորդը ձերբակալված է, նրա ուղևորը գտնվում է ազատության մեջ: Հետաքննությամբ զբաղվում է Նանսիի քրեական ոստիկանությունը:










































