The Sun-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Գարեթ Բերին դարձել է «Արսենալ»-ի տրանսֆերային նպատակը:
32-ամյա անգլիացու ընթացիկ պայմանագրի ժամկետն ավարտվելու է մեկ տարի անց: Այժմ «քաղաքայիններ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մտածում է ֆուտբոլիստի ապագայի ուղղությամբ:
«Արսենալ»-ը պատրաստ է օգտվել ստեղծված իրավիճակից և 2 տարի ժամկետով պայմանագիր առաջարկել Գարեթին`նվազեցնելով նրա աշխատավարձի չափը, որը շաբաթական 100 հազար ֆունտ է կազմում «Սիթի»-ում: Ենթադրվում է, որ Բերիի տրանսֆերի դիմաց «քաղաքայիններ»-ը 3.5 մլն եվրո կպահանջեն:
Հավելենք, որ Բարիի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Տոտենհեմ»-ը:







































