Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Դաժան ծեծից վախեցած կինը միզել է․ աներձագը ի պատասխան՝ սպանել է քրոջ ամուսնուն, մարմինը նետել ջրատարը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արման Չոբանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ:

Ըստ նախաքննական մեղադրանքի՝ 31-ամյա Արման Չոբանյանը դիտավորյալ սպանության էր կատարել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողը փոփոխել է ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը՝ նրա արարքը գնահատելով որպես հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով:

Արման Չոբանյանի քույրը հեռախոսով ծանոթացել էր խարդախության համար «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Հովհաննես Նաղդալյանի հետ: 2007 թվականի հոկտեմբերին նա ամուսնացել էր դատապարտյալ Հովհաննեսի հետ:

Ամուսնությունից շատ չանցած՝ Հովհաննեսը սկսել է կնոջից գումարներ պահանջել՝ սպառնալով, որ եթե պահանջած գումարները ժամանակին չհասնեն «Կոշ», ապա իր կապերի միջոցով կվնասի կնոջ՝ ՌԴ-ում գտնվող եղբորը՝ Արմանին:

2011 թվականի օգոստոսին Հովհաննես Նաղդալյանն ազատվել է պատժի կրումից, բնակություն հաստատել կնոջ տանը:

Նույն թվականի սեպտեմբերին Արման Չոբանյանը վերադարձել է արտագնա աշխատանքից և մոր ու քրոջ ընտանիքի հետ ապրել նույն տանը:

Հովհաննեսը խմել է, վիճել, ծեծել կնոջը:

2011 թվականի սեպտեմբերի 17-ի գիշերը նա խմած տուն է եկել, հայհոյել, հարվածել բնակարանի դռանը և խանգարել մարդկանց հանգիստը:

Կոտայքի քննչական բաժանմունքում խուլիգանության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել, Հովհաննեսը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը:

2011 թվականի նոյեմբերի 2-ից Հովհաննեսը կնոջ հետ միրգ է վաճառել: Նրանք կրպակ են վարձակալել:

Նոյեմբերի 5-ին Հովհաննեսն այդ կրպակում ծեծել է կնոջը, կոտրել նրա ցուցամատը՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 6-ին, Հովհաննես Նաղդալյանը կրպակում դարձյալ խմած վիճակում ծեծել է կնոջը:

Վերջինս փախել է փողոց, ամուսինը հետապնդել է նրան, փողոցում բռնել, գցել գետնին, հարվածել մարմնի տարբեր մասերին: Խեղճ կինն այնքան է վախեցել, որ… միզել է:

Ծեծվող կնոջն օգնության են հասել երկու անծանոթ տղաներ. ազատելով նրան ամուսնու ձեռքից՝ ուղեկցել են մինչև իր շենքի բակը: Կինը զանգել է եղբորը՝ Արմանին, խնդրել է շտապ իջնել բակ:

Արման Չոբանյանն իջել է, քրոջ վիճակից խիստ զայրացել ու ասել, թե Հովհաննեսը պատասխան է տալու: Քույրը վերջապես պատմել է իր տառապանքների մասին:

Որոշ ժամանակ անց տուն է մտել Հովհաննեսը, ըստ դատավճռի՝ «ցինիկ տոնով» խոսել ընտանիքի անդամների հետ: Արմանը փորձել է նրան լռեցնել, բայց Հովհաննեսն ասել է, թե նրա հարցերը լուծելն իր համար երկու րոպեի բան է, ու առաջարկել է տանից դուրս գալ ու պարզաբանում կատարել:

Արմանն ու Հովհաննեսը դուրս են եկել: Բակում Հովհաննեսն առաջարկել է «մի խախանդ» տեղ գնալ ու խոսել:

Գործով չպարզված տաքսիով Արմանն ու Հովհաննեսը ժամը 23-ի սահմաններում մեկնել են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Արզնի ՀԷԿ-ի ջրատարի մոտ, քայլելով մոտեցել են ջրատարին և շարունակել են վիճաբանությունը:

Ըստ դատավճռի՝ Արման Չոբանյանն ամբողջ մարմնով սկսել է դողալ, աչքի առաջ է եկել քույրը՝ ծեծված ու նվաստացված:

Արմանն իր մոտ եղած դանակով կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Հովհաննես Նաղդալյանի կրծքավանդակին ու ձախ բազկին, պատճառել թափանցող վնասվածքներ, ապա հրել փեսային ու գցել է ջրատարը:

Հովհաննես Նաղդալյանի դիակը հայտնաբերվել է 2012 թվականի մարտի 22-ին Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում:

Դատարանում Արմանը հայտնել է, թե ջրատարի մոտ Հովհաննեսը շարունակել է ցինիկ տոնով խոսել, ինքը դուրս է եկել հունից, չի հասկացել, թե ինչ է անում, գրպանից հանել է ծալովի դանակն ու հարվածներ հասցրել Հովհաննեսին:

Երբ սթափվել է, տաքսիով գնացել է տուն, քրոջ հարցին պատասխանել, թե Հովհաննեսը նրան այլևս չի անհանգստացնի:

Ամուսնու սպանության մասին կինն իմացել է դիակի հայտնաբերումից հետո՝ ոստիկանությունում:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Հովհաննես Նաղդալյանի մահը վրա է հասել դանակով հասցված վնասվածքներից: Ջրում նա մի քանի անգամ շնչել է, բայց մահացել է ոչ շնչահեղձությունից:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Արման Չոբանյանը դեպքի օրը չի եղել կումուլյատիվ աֆեկտի վիճակում, նա գտնվել է հուզական գրգռված վիճակում, որն ազդել է նրա վարքի և գիտակցության վրա՝ սահմանափակելով իր վարքը կառավարելու ունակությունները:

Հոգեբանի այս եզրակացությունը չի խոչընդոտել, որ գործի քննության արդյունքում ինչպես մեղադրանքի կողմը, այնպես էլ դատարանը հանգեն հետևության, թե Արման Չոբանյանը Հովհաննես Նաղդալյանին սպանել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Զրկված լինելով հայրական հոգատարությունից՝ Արման Չոբանյանը, չափահաս դառնալով, որպես ընտանիքի միակ տղամարդ, ցանկացել է հոգալ քրոջ և հաշմանդամ մոր համար:

Հովհաննես Նաղդալյանը խախտել է նրանց ընտանիքի անդորրը:

Ըստ դատական ակտի՝ շուրջ 4 տարի Հովհաննեսի գործադրած սպառնալիքների, բռնությունների, ծանր վիրավորանքների, դրսևորված հակաիրավական և հակաբարոյական վարքագծի պատճառով առաջացած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում է Արման Չոբանյանը սպանել քրոջ ամուսնուն:

Արման Չոբանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի մարտի 23-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ միջնորդելով մեղմացնել իր պաշտպանյալի նկատմամբ սահմանված պատիժը:

Այս գործով վերաքննիչ քրեական դատարանի դատական նիստը տեղի կունենա հուլիսի 13-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում