Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը նշել է թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի աշխատանքը:
«Դեշամը Ֆրանսիայի հավաքականի հաջողության ճարտարապետն է: Նա ստեղծել է այս թիմը 4 տարի առաջ: Դիդիեն վստահեց իր սաներին, ովքեր հատուցեցին իրենց ելույթով: Իհարկե, խաղի որոշ տարրեր դեռ պետք է մշակենք:
Հիանալի հանդես եկանք, իսկական թիմային ֆուտբոլ ցուցադրեցինք: Մենք պետք է ավարտենք աշխատանքը, կատարենք ամենադժվար քայլը: Պատրաստ ենք պայքարելու»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Լյորիսի խոսքերը:







































