«Միլան»-ը կմիանա Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի տրանսֆերի ձեռքբերման համար պայքարին: Ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված նաև Թուրինի «Յուվենտուս»-ը, որի կազմում Կուադրադոն վարձավճարով հանդես է եկել նախորդ մրցաշրջանում:
28-ամյա ֆուտբոլիստը կդառնա «Միլան»-ի բաժնետոմսերի ստուգողական փաթեթը ձեռք բերած չինական ներդրողների տրանսֆերային թիվ մեկ նպատակը:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` «Յուվենտուս»-ը պատրաստ է 26 մլն եվրո վճարել Կուադրադոյի տրանսֆերի դիմաց, «Միլան»-ը` նույնպես:








































