Ամերիկյան Apple ընկերությունը հայտնվել է Ֆրանսիայի հակամենաշնորհային ծառայության ուշադրության կենտրոնում: Խոսքը ոչ թե iPhone-ի խոշոր պատվերի, այլ պոտենցիալ դատավարության մասին է:
Ոստիկանության աջակցությամբ Ֆրանսիայի Հակամենաշնորհային ծառայության ներկայացուցիչները Apple-ի գրասենյակներում ու խանութներում, նրա արտադրանքն իրականացնող ռիթեյլերների խանութներում կազմակերպել են հարկադիր ստուգումներ: Գերատեսչությունը կասկածներ ունի, որ ընկերությունը չարաշահում է շուկայում ունեցած իր գերիշխող դիրքը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Հիշեցնենք որ ավելի վաղ նման հնարավորության մասին էին հայտնել համաեվրոպական կարգավորիչ մարմինները, որոնք որոշել էին ստուգել բջջային օպերատորների հետ ամերիկյան արտադրողների պայմանագրերը՝ օրենքի հնարավոր խախտումներն ի հայտ բերելու համար:
15 խանութ ունեցող, ներկայում սնանկացած eBizcuss ռիթեյլերի ղեկավարությունը հաստատում է, որ Apple-ը հանկարծակի ողջ երկրում իր ֆիրմային սրահներն է բացել՝ շուկայից դուրս մղելով գործընկերներին:









































