Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաց Հյումելսը հայցել է իր նախկին թիմակից և «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիոն Գյոցեի ներողամտությունը: Այդ մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Ես կարդացել եմ Հյումելսի՝ իմ հասցեին ասված խոսքերը: Նա ներողություն է խնդրել ինձնից: Ես ոչինիչ չեմ կարող հավելել»,- նշել է Գյոցեն:
Հիշեցնենք, որ Հյումելսը հայտարարել էր, որ չի հասկանում Գյոցեի՝ «Բավարիա» տեղափոխության իմաստը՝ այդ արարքը խղճահարության արժանի որակելով:







































