«Մեր նախարարությունը ամենաստուգված և ուսումնասիրված նախարարությունն է եղել: Վերահսկիչ պալատի ստուգումների զգալի մասը ընդունվել է մեր կողմից, օգտակար եմ համարում այն դիտողությունները, որ ստացել ենք: Մի մասը ընդունել ենք , մյուս մասի վերաբերյալ առարկություններ ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Վերահսկիչ պալատի զեկույցին.«Արձանագրված խնդիրները կարելի է դասակարգել վարչարարական, ֆինանսական և մեթոդաբանության խնդիրների միջև: Խոսել պատասխանատվության ոլորտում հափշտակությունների մասին՝ տեղին չէ, ՎՊ նախագահի կողմից դրական է գնահատվել ԿԳ նախարարության աշխատանքը, և նկատվել են տեսանելի տեղաշարժեր: Դպրոցների ինտերնետի ապահովման համար սարքավորման մրցույթի արդյունքում ուշացումով են ձեռք բերվել, սարքերը և հնարավորություն չուենցանք հենց երկու հազար տասնմեկ թվին տեղադրել: Անհնար էր դա տեխնիկապես անել հենց այդ տարի: Հաջորդը՝ ինտերնետ կապի որակի հետ կապված. այստեղ նույնպես մասնագտներն իրենց բացատրությունը տվել են, ծավալն ավելացել է վերջին տարիների ընթացքում, մենք հիմա պահուստային տարբերակներ ենք օգտագործում , այդպիսով կապի ժամանակավոր խափանման դեպքում հնարավոր է ապահվել ժամանակավոր կապ»:
Արմեն Աշոտյանը ավելացրեց, որ գործունեության ընթացքում չորս հարյուրից ավելի դպրոցներ ուշացումով են միացել ծրագրին, ինչի հետևանքով երեսուն միլիոնից ավել խնայողություններ են առաջացել. «Դա կարող էինք կրթության կենտրոնի զարգացման ծրագրերի համար օգտագործել, բայց ՎՊ ուսումնասիրության արդյունքում նշվեց, որ պետք է վերականգնվի դա պետական բյուջե, մենք էլ վերկանգնել ենք պետական բյուջե: Հաջորդը՝ Եվրոպական միության ծրագրի շրջանակում չորս քոլեջ են ուսումնասիրվել, որոշակի անորոշ աշխատանքներ հայտնաբերվել են. Չորս կազմակերպություններից երեքը համաձայնվել են և դրանք վերականգնվել պետական բյուջե, մեկը վիճարկել է և առանձին գործընթաց է գնում»:
Նախարարն անդրադարձավ նաև չլիցենզավորված դպրոցների խնդրին և նշեց.« Չորս տարի առաջ նրանց թիվը չի գերազանցել տաս տոկոսը, այսօր դպրոցների երկու երրորդն արդեն լիցենզավորված են, այո՛ դեռևս գոյություն ունեին չլիցենզավորված դպրոցներ, բայց նախարարությունը չորս տարվա ընթացքում հասցրել է շուրջ յոթանասուն տոկոսի»:
Այն հարցին, թե արդյո՞ք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտնի հայտարարություններից հետո ՀՀԿ-ում ներքին խմորումներ չեն առաջացել, նախարարը պատասխանեց.«Կոռեկտ չեմ համարում նիստից առաջ կարծիք հայտնել ասուիսում, որը հրավիրված է կառավարության շենքում, առիթ կունենամ հայտնել սեփական կարծիքս: Իհարկե Հանրապետական կուսակցությունը անհատների կուսակցություն է, մեզ միավորում են ավելի կարևոր բաներ, հետևաբար շնորհակալ լինելով ՀՀԿ նկատմամբ ունեցած լրագրողական հետաքրքրությանը, պետք է նշեմ, որ ՀՀԿ-ն ամենակայուն և կանխատեսելի ապագայով քաղաքական ուժերից է, մենք շատ ենք խոսում այն մասին, որ պետք է ձեռնամուխ լինենք համակարգային փոփոխությունների, թուլացած ընդդիմության պարագայում, իշխանությունը պետք է ստեղծի բազմակարծության առավել մեծ հնարավորություններ, բնական է, որ իր մեջ գտնում ու ստեղծում է այլակարծության բազմակարծության հնարավորություն քննարկումների և առաջընթացի համար: Այդ բազմակարծությունն ընդունելի է մինչև որոշումների էտապը, յուրաքնաչյուրն իրավունք ունի տրամաբանված կարծիք հայտնել, որոշում ընդունվեց պարտադիր է բոլորի համար»:
Պատասխանելով կոնկրետ այն հարցին, թե բյուջեն թալանվա՞ծ է, Արմեն Աշոտյանը պատասխանեց.«Բյուջեն թալանված չէ», ապա շարունակելով իր միտքն ասաց.«Ընդհանրապես ԱԺ նախախագհի, կամ մեկ այլ քաղաքական գործչի կարծիքների մեկնաբանությունը ինձնից չպահանջեք, քաղաքական գործիչների մեկնաբանություններ կարող եք ստանալ իրենցից: Հայտնում եմ իմ անձնական քաղաքական կարծիքը՝ բյուջեն թալանված չէ»:









































