Բեյոնսեն շարունակում է համաշխարհային շրջագայությունը Formation World Tour-ի շրջանակներում: Հուլիսի 7-ին ելույթ ունենալով Գլազգոյում` նա կատարել է Freedom երգը, որի ընթացքում էկրանին են հայտնվել ոստիկանների ձեռքով զոհվածների անունները, հայտնում է aspekty.net-ը:
Երգ-ակցիան եղել է պատասխան ոստիկանների կողմից 2 աֆրոամերիկացիների սպանությանը: Հուլիս 6-ին Լուիզիանա նահանգում սկսվել են բողոքի ցույցեր այն տեսանյութի հայտնվելուց հետո, որտեղ երկու սպիտակամորթ ոստիկան կրակում են աֆրոամիկացու վրա` Բատոն Ռուժ քաղաքում: Ինչպես պարզվել է բժշկական փորձաքննության արդյունքում, 37-ամյա Էլթոն Ստեռլինգը մահացել է կրծքին և թիկունքին ստացած հրազենային վնասվածքներից: Հաջորդ օրը համացանում հայտնվել է ևս մեկ աֆրոամերիկացու` Մինեսոտա նահանգից Ֆիլանդո Կաստիլիեյի մահվան տեսանյութը:
https://youtu.be/gtiHMw2xbCU










































