Սանկտ Պետերբուրգի քաղաքաշինության և ճարտարապետության կոմիտեն տեղ է փնտրում Հիսուս Քրիստոսի արձանի հնարավոր տեղադրման համար, որը քաղաքին է նվիրել քանդակագործ Զուրաբ Ծերեթելին, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնել է կոմիտեի ներկայացուցիչը, այդ առաջադրանքը տրվել է քաղաքապետ Գեորգի Պոլտավչենկոյի կողմից: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ դեռևս խոսք չի գնում հուշարձանի տեղադրման մասին:
Որոշ տվյալներով՝ արձանը ենթադրվել է տեղադրել Սոչիում, սակայն դրա համար համապատասխան հրապարակ չի գտնվել:





































