Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հուլիսի 15-ից կարգելի աշխատակիցներին օգտագործել տեսախցիկով և համացանցից օգտվելու հնարավորությամբ հեռախոսներ՝ հաղորդում է YONHAP-ը:
Նոր կանոնների համաձայն՝ նախարարության բոլոր աշխատակիցները պետք է իրենց բջջային հեռախոսներում հավելված ներդնեն, որը կանջատի տեսախցիկի գործողությունը և կարգելափակի համացանցի հասանելիությունը, քանի դեռ բարձրաստիճան պաշտոնյաները գտնվում են նախարարության շենքում, որը տեղակայված է Սեուլի կենտրոնում:
Աշխատակիցներին կթույլատրեն զանգահարել և պատասխանել զանգերին, ինչպես նաև փոխանակել տեքստային հաղորդագրություններ: IPhone ունեցող աշխատակիցները կկարողանան միայն զանգեր և հաղորդագրություններ ընդունել: Բացի այդ, նախարարություն այցելած անձինք իրենց հեռախոսները պետք է թողնեն շենքի մուտքի մոտ:
Միջոցառումների նպատակն է կանխել տեղեկատվության արտահոսքը:
«Արտասահմանյան շատ երկրներ արդեն արգելել են օգտագործել սմարթֆոններ ռազմական օբյեկտներում»,- հաղորդել է նախարարության ներկայացուցիչը:











































