«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի ցանկանում շարունակել կարիերան իր ներկայիս ակումբում: Ֆուտբոլիստը հայտնել է, որ ցանկանում է փորձել ուժերը Իսպանիայի առաջնությունում:
«Գերադասում եմ հանդես գալ Իսպանիայի առաջնությունում: Պրիմերայի ակումբները մեծ նշանակություն են տալիս տեխնիկային, հիանալի վարվում գնդակի հետ: «Տոտենհեմ»-ի կազմում բազմիցս խաղացել եմ իսպանական թիմերի կազմում, և միշտ բարդ է եղել դիմակայել նրանց: Իսպանական ֆուտբոլը լավագույնն է աշխարհում»,- ասել է Բեյլը:
Հիշեցնենք` ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը, սակայն «Տոտենհեմ»-ի մարզչական շտաբը չի պատրաստվում հրաժարվել տաղանդավոր կիսապաշտպանից:








































