Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից որևէ խնդիր չի առաջացնի ՆԱՏՕ-ի համար: Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Ելույթը հեռարձակել է Միջազգային գործերի լեհական ինստիտուտի կայքը:
Նա մասնակցել է NATO in Defence of Peace: 2016 and beyond փորձագիտական ֆորումի բացմանը:
«Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից որևէ խնդիր չի առաջացնի ՆԱՏՕ-ի համար»,- ասել է Դուդան՝ պատասխանելով դահլիճի հարցերին: Նա հավելել է, որ կան շատ պետություններ, որոնք, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ են, բայց միևնույն ժամանակ ԵՄ անդամ չեն:








































