Առնվազն 9 մարդ է վիրավորվել իսպանական Պամպլոնայում (Նավարա ինքնավար շրջան) ցլերի հետ վազքի ընթացքում։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։
Հաղորդվում է, որ այս վազքը դարձել է ամենաերկարներից ու վտանգավորներից մեկը։ Մոտ 6 րոպեների ընթացքում հարյուրավոր մարդիկ փախել են 6 կատաղած ցլերից։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։
Նավարայի հովանավոր սուրբ Ֆերմինի պատվին փառատոնը Պամպլոնայում մեկնարկել է չորեքշաբթի և կշարունակվի մինչև հուլիսի 14-ը։








































