Դալլասում 4 ոստիկաններին սպանելու մեջ կասկածվող երկու անձինք ձերբակալվել են՝ հայտնում է Fox News-ը։
Նշվում է, որ կասկածյալներից մեկը միանգամից հանձնվել է, իսկ երկրորդ կասկածյալն ակտիվ փոխհրաձգություն է իրականացրել հատուկջոկատայինների հետ։
Բացի այդ, այն վայրում, որտեղ գտնվել է երկրորդ հրաձիգը, հայտնաբերվել է կասկածելի փաթեթ, որն ուսումնասիրում են սակրավորները։








































