GfK հետազոտական ընկերության հարցման արդյունքներով՝ Մեծ Բրիտանիայում սպառողական վստահության ինդեքսը հասել է վերջին 22 տարվա նվազագույնին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ նման արագ տեմպերով անկումը պայմանավորված է եղել հանրաքվեով, որի արդյունքներով՝ բրիտանացիների մեծ մասը որոշում է ընդունել լքել ԵՄ-ն:
Ընկերության տվյալներով՝ Բրիտանիայի քաղաքացիների բարոյական ոգին ընկել է մինչև -9 նիշ: Համեմատության համար նշվում է, որ նախորդ ամիս ցուցանիշը եղել է -1 մակարդակի վրա:
Հետազոտողները նշել են, որ սպառողական վստահության ինդեքսի նույնպիսի ցածր ցուցանիշ գրանցվել է 1994թ. դեկտեմբերին:







































