ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների խոսակցությունները գաղտնալսելու վերաբերյալ սկանդալը չի ազդի Եվրամիության և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունների առաջին փուլի վրա: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հայտարարությունը:
«Այդ բանակցություններում հաջողության հասնելու համար, սակայն, անհրաժեշտ է մեր հարաբերություններում կրկին պարզություն և թափանցիկություն կիրառել»,- ընդգծվում է փաստաթղթում:
Եվրահանձնաժողովը ևս բացատրություններ է պահանջել ԱՄՆ-ից այս կապակցությամբ:








































