Բլոգեր Ricci-ն կիսվել է Փինքի նոր True Love երգի տեսահոլովակով: Տեսահոլովակում նկարահանվել է երգչուհու ամուսինը՝ Քերի Հարթը, և դուստրը՝ Ուիլլի Սեյջը, իսկ մի փոքրիկ քառատող երգել է Լիլի Ալենը:
Երգը ներկայացնում է մի պատմություն, որը հավանաբար իր երկրորդ կեսն ունեցող յուրաքանչյուր աղջկա մասին է։ Հերոսուհին ընդունում է, որ ինքը երբեմն ատում է իր սիրեցյալին, բայց դրա հետ մեկտեղ ավելի ուժգին է սիրում և երբեք ոչ ոքի հետ չի փոխի նրան:
Տեսահոլովակն ուրախ և ռոմանտիկ է, բացի այդ՝ այնտեղ առկա են երգչուհու կենդանի կատարման հատվածներ:










































