Հետազոտողները պնդում են, որ նոր հարցման արդյունքների հիման վրա իրենց հաջողվել է կազմել կատարյալ տղամարդու դիմանկարը: Կատարայլ տղամարդ է համարվում 40-ամյա հաջողակ բժիշկը, ով նման է Պատրիկ Դեմփսիին: Հարցումն իրականացրել է Vanity Fair ամսագիրը:
Հարցմանը մասնակցած 1168 ամերիկուհիների 35 տոկոսն առաջնային են համարել կրթությունը: 28 տոկոսը համարում է, որ կատարյալ տղամարդը պետք է աշխատասեր լինի: 27 տոկոսը նախընտրում է ջենտլմեններին: Սպորտային կազմվածք ունենալը կատարյալ տղամարդ համարվելու համար առաջնային է եղել հարցման մասնակիցների 1 տոկոսի համար:
Այն հարցին, թե որ ֆիլմի կամ սերիալի հերոսի հետ կամուսնանային, կանանց 29 տոկոսն իրենց «ձայները տվել են» «Գրեյի անատոմիան» ֆիլմի հերոս, բժիշկ Դերեք Շեպարդի օգտին, որին մարմնավորում է Պատրիկ Դեմփսին:









































