ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, որոնք դժգոհել են աշխատավարձի չվճարումներից: Կառավարությունում նրանց ընդունել և բողոքները լսել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա խոստացել է գործարանի աշխատակիցներին ընդունել երեքշաբթի: «Նաիրիտ»-ի աշխատակիցներն էլ իրենց հերթին դժգոհել են, որ աշխատանքի գալու համար գումար չունեն: Ի պատասխան` նախարարը նշել է, որ այսօր կառավարության նիստի օր է, և ինքը մարդկանց ընդունելու հնարավորություն չունի: Արմեն Մովսիսյանը ստեղծված վիճակը կապել է ճգնաժամի հետ` ասելով, որ ճգնաժամից հետո քիմիայի ոլորտը կանգնել է լուրջ խնդիրների առջև, և իրենք այդ վիճակից դուրս գալու ելքեր են փնտրում: