Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Գյումրու «Շիրակ»-ը «Քաղաքային» մարզադաշտում ուժերն է չափում վրացական «Դիլա»-ի հետ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց «Շիրակ»-ի` 1:0 հաշվով հաղթանակով: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Հիշեցնենք, որ առաջին խաղը Վրաստանում ավարտվել է «Դիլա»-ի հաղթանակով՝ 1:0 հաշվով:







































