Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Հակասություններ և ներքին-արտաքին առնչություններ

Բաքվի ղեկավարի նորագույն հոխորտանքներին անդրադառնալու անհրաժեշտություն չէր զգացվի, եթե մի կարևոր հանգամանք վերլուծման փորձ կատարողի համար ինքն իրեն տիրական ձևով զգալի չդարձներ: Ադրբեջանի նախագահի հոխորտանքները անշուշտ ուղղորդված էին Մոսկվայի կողմից նկատառելի ծավալով կատարված զինավաճառքին և սպառազինության նոր ոստումին:

և բնական է, անշուշտ, որ երևույթը հայկական դաշտի համար առնվազն մտահոգիչ նկատվեր կրկնակի իմաստով: Նախ՝ հակառակորդի ռազմականացման նոր աստիճանաչափի նվաճումը, երկրորդ՝ զինուժի մատակարարի հանգամանքը: Ի վերջո, Հայաստանի Հանրապետության գլխավոր և առանձաշնորհյալ ռազմավարական գործընկերն էր, որ առևտրական հսկայական գործարքներով առնչվում էր Հայաստանի Հանրապետության գոյությունը չընդունող Ադրբեջանի հետ:

Ռուսական դիրքորոշումների այս ելևէջները ևս զգայացունց իբրև նորություն պետք չէ ընկալել, մեկնած քաղաքական գործնապաշտության կիրառվող տեսությունից և մանավանդ նախընթաց օրինակներից: Պարզապես, այս անգամվա հրապարակված ծավալներն են, որոնք կցուցադրվեն, ռազմական շքերթներ կկազմակերպվեն և Ալիևը իր հոխորտանքներին և ռազմատենչ հռետորաբանությանը նոր թափ կտա, ընդհուպ մինչև իր բանակին հրահանգելով Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի նախապատրաստվելու:

Զուգահեռ, Երևանը օդուժի վարժողական ծրագրեր է ցուցադրում, որի ուղերձը պատերազմին պատրաստ և համարժեք պատասխանելու կարողականության փաստն է, և որի հետ պետք է հաշվի նստի Ադրբեջանը արկածախնդրական որևէ քայլի դիմելուց առաջ:

Ալիևյան հոխորտանքները կարող են դիտարկվել ներադրբեջանական սպառման տրամաբանության սահմաններում, հատկապես նախընտրական արշավի շարժառիթներով: Խնդիրը, սակայն այլ մեկնաբանութան պետք է ենթարկել։

Եռանախագահները ոչ շատ առաջ ցավ ու ափսոսանք հայտնելուց հետո, որ արցախյան հարցի լուծումը անվերջ ձգձգվում է, վերընդգծել էին համաձայնեցված երեք սկզբունքները. տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորշման իրավունքի և ուժի կիրառման բացառման (ընդգծումը մերն է):

Պարզ է, որ այս երեք սկզբունքները ամբողջական հասկացողություն են ենթադրում և որևէ մեկը անջատ տրամաբանության մեջ չի ընկալվում և չի գերադասվում, հակառակ նրան, որ առաջնահերթության կարգը որոշ ուղերձ է փոխանցում: Ուրեմն, Ալիևի կողմից նախապատերազմական իրավիճակի խաբկանք ստեղծելը ուղղակի հակադրվում է երրորդ սկզբունքին: և եթե ռուսական զինուժը օգտագործվում է այս հոխորտանքներին թափ տալուն կամ թեական պատերազմի նախապատրաստությանը, ռուսական կողմը ինքնահակասական ընթացքի մեջ է պարզապես:

Խորապես մտահոգիչ է Ռուսաստան-Ադրբեջան զենքերի վաճառքի տարողությունը: Այս մտահոգության բարձրաձայնմանը զուգահեռ, սակայն հայկական քաղաքական և լրագրական դաշտը կարող է ընդգծել վերը նշված և այլ կարևոր հակասություններ: Բաքուն ունի ստանալիք մի այլ ուղերձ . եթե հստակ է, որ երեք սկզբունքները մեկ ամբողջական հասկացողության զամբյուղում պետք է ընկալել, ուրեմն ուժի կիրառման բացառումը մերժելով Բաքուն մերժած կլինի նաև իր կողմից շատ փայփայված տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը:

Մի պահ կանգ առնենք պատերազմի վերսկսման հավանականության վրա, նկատելով Ալիևի հիշեցումը, թե ավարտած է պարզապես պատերազմի առաջին փուլը և ոչ թե պատերազմը: Պատերազմի յուրաքանչյուր փուլ, թե ընդհանրապես ամբողջ ընթացքը որոշվում է ոչ թե զինվորների թվով և ռազմական արհետագիտության հագեցվածությամբ, այլ մարտունակությամբ: Մարտունակության գերակայությունը հայկական կողմինն է:

Մարտունակությունը սերտորեն կապված է հասարակության բարոյահոգեբանական վիճակի հետ: Այդ վիճակը, իր հերթին, երկրում տիրող արդար հասարակարգի հետ: Իր երկրում մնալու և իր երկրի սահմանները պաշտպանելու կոչված մարդը կբազմապատկի իր տրամադրվածությունն ու նվիրվածությունը, եթե համոզվի, որ կայացման ընթացքի մեջ է իր երկիրը: Այս դիտակետից էլ մեկնած Հայաստանի ներպետական վերջին զարգացումները, Վերահսկիչ պալատի բացահայտումները, նախագահի դիտողությունները, հաշվետվության անհրաժեշտության ընդգծումները կարող են արդյունավորվել, եթե իրողապես նկատվի ինքակառուցողականության և ինքնասրբագրման ուղղվածություն: Իսկ այս առաջնային խնդիրը, եթե ընդունենք, որ բարոյահոգեբանական վիճակի և մարտունակության բարձրացման հետ սերտ աղերս ունի, ապա այն կստանա ազգային անվտանգության տեսակետից ռազմավարական նշանակություն:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում