Իրանում նոր ԱԷԿ-ի շինարարության վերաբերյալ նախնական բանակցություններ են կայացել, նախագծի իրականացումը սկսելու համար պետք է սպասել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը: Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Ատոմա-էներգետիկ ոլորտում համագործակցության մասին խոսելիս Ահմադինեժադը նշել է, որ այդ համագործակցությունը կարելի է ընդլայնել և նոր էլեկտրակայան կառուցել: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Այդ առնչությամբ նախնական բանակցությունները կայացել են և անհրաժեշտ է Ձերդ գերազանցության ցուցմունքը, որպեսզի (նախագծի նախապատրաստման.- 1in.am) աշխատանքն ավարտվի և սկսվի պրակտիկ գործունեությունը»,- ասել է Ահմադինեժադը Կրեմլում Պուտինի հետ բանակցությունների ժամանակ:
Հունիսի վերջին Իրանը նախագծային 1000 Մվտ հզորության է դուրս բերել Բուշեհրի ԱԷԿ-ը: Այն ռուս մասնագետների կողմից կառուցված իրանական առաջին ատոմակայանն է:











































