Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում է ակտիվորեն հետաքրքրվել Թուրինի «Յուվենտուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի ծառայություններով:
Gianlucadimarzio.com-ի հաղորդմամբ՝ առաջիկա օրերի ընթացքում 29-ամյա ֆուտբոլիստի գործակալը կմեկնի Անգլիա, որտեղ հանդիպումներ կունենա «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարության հետ:
Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է նոր՝ 50 միլիոն եվրո արժողությամբ առաջարկով դիմել «Յուվենտուս»-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իտալական ակումբը մերժել էր անգլիացիների 45 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը:






































