Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է հեռանալ ՊՍԺ-ից: Sport.es-ի փոխանցմամբ՝ հարձակվողը դժգոհ է, որ Կարլո Անչելոտին լքել է ակումբը և ցանկանում է շարունակել աշխատանքն իտալացի մասնագետի հետ:
Հանուն «Ռեալ» տեղափոխության Իբրահիմովիչը պատրաստ է նույնիսկ աշխատավարձի կրճատման:
Սպասվում է, որ «Արքայական ակումբ» տեղափոխության համար Իբրահիմովիչը սկզբում կբանակցի Անչելոտիի հետ, որից հետո բանակցային գործընթացին կմիանա նրա գործակալը՝ Մինո Ռայոլան:








































