Wednesday, 01 07 2026
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է որպես ժամանակ շահելու միջոց. Խոսրով Հարությունյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանըկարծում է, որ Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ընթացքում քննարկումների առանցքում շարունակելու են լինել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարն ամրապնդելու հետ կապված հարցերը:

Հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Խոսրով Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Փարիզում Ֆրանսիայի առաջարկության համաձայնեցման փուլում գտնվող հնարավոր հանդիպմանը հակամարտության կարգավորման հետ կապված քննարկումներ չեն լինի, քանի որ ՀՀ նախագահն էլ հայտարարել է, որ հակամարտության կարգավորման բանակցությունների մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ հրադադարի պահպանման երաշխիքներ չկան:

«Եթե Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը խոսք գնաց միայն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի թիմի ընդլայնման մասին, ապա Փարիզում սպասվող հանդիպմանը, կարծում եմ, խոսք կգնա նաև շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման մասին: Փարիզում սպասվող հանդիպումը լինելու է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների տրամաբանական շարունակությունը: Այսինքն՝ քննարկման առանցքում լինելու է հրադադարի պահպանման երաշխիքների հարցը»,- նշեց Հարությունյանը:

Պատգամավորը չբացառեց, որ Փարիզում ակնկալվող հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձ կատարեն նաև կարգավորման հետ կապված որոշ հարցերի, սակայն քննարկումների առանցքում լինելու է հրադադարի ամրապնդումը՝ խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակելու համար:

Հարությունյանը համաձայն չէ տեսակետի հետ, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվությունը կարող է ՄԽ համանախագահության ձևաչափի փոփոխության հիմք հանդիսանալ: Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանի ակտիվությունը պայմանավորված է այն պատասխանատվությամբ, որ այդ երկիրն օբյեկտիվորեն ունի տարածաշրջանում:

«Ռուսական դիվանագիտությունը փորձում է մեղմել այն խնդիրները, որոնք, գուցե, առաջացել են նաև իր քաղաքականության արդյունքում: Բայց որևէ բան առանց միջնորդ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հետ համաձայնեցնելու չի կարող տեղի  ունենալ: Ես համոզված եմ, որ մինչ Սանկտ Պետերբուրգում կայացած  հանդիպումը դիվանագիտական խողովակներով տեղի է ունեցել այդ հանդիպումը համաձայնեցնելու գործընթաց թե Ֆրանսիայի, թե ԱՄՆ-ի հետ»,- մանրամասնեց Խոսրով Հարությունյանը:

Պատգամավորը նաև հավելեց, որ պատրանքներ չունի, թե Ադրբեջանը հրաժարվել է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իր քաղաքականությունից:

«Ես պատրանքներ չունեմ, թե Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա չի իրականացնելու Արցախի ժողովրդի դեմ: Ես գտնում եմ, որ Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է որպես ժամանակ շահելու միջոց: Այս պայմաններում մեր առաջնային խնդիրը դառնում է մեր երկրի տնտեսության զարգացումը: Մենք պետք է օր օրի ուժեղանանք: Ես հասկանում եմ, որ այս պայմաններում դա շատ դժվար է, սակայն մենք պետք է լուրջ քայլեր ձեռնար կենք այս ուղղությամբ»,- ասաց պատգամավորը:

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն արդեն երկու անգամ հանդիպել են՝ առաջին անգամ Վիեննայում, երկրորդ անգամ՝ Սանկտ Պետերբուրգում: Ակնկալվում է, որ նախագահների մակարդակով ևս մեկ հանդիպում տեղի կունենա ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ՝ Փարիզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում