Ապրիլյան պատերազմի կիզակետից՝ Թալիշից Հայաստանում ժամանակավորապես հաստատված մեր հայրենակիցները, հարազատ գյուղը շատ են կարոտում, բայց հետդարձի մասին չեն մտածում: Գիտեն, որ հայրենի գյուղը թշնամու նշանառության տակ է:
Սիրանույշն իր երեխաների հետ ժամանկավոր բնակություն է հաստատել Չարենցավանում, ամուսինը մնացել է Թալիշում. պայմանագրային զինծառայող է:
Ղարաբաղ վերադառնալը թալիշեցիների գլխավոր նպատակն է, բայց սահմանից հեռու ապրելու պայմանով: «Կվերադառնանք, երբ թշնամին առնվազն 50 կմ հեռու լինի Թալիշից»,- ասում են նրանք: Արցախի իշխանությունները Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած թալիշեցիներին առաջարկում են բնակվել Շուշիում և Մարտակերտի շրջանի Ալաշկերտ գյուղում նրանց համար կառուցված կացարաններում:
Գրետա տատիկը բազմանդամ ընտանիքով է եկել Չարենցավան: Հարազատ տնից հեռու այս քաղաքում մշտական բնակություն հասատելու միտքը տխրեցնում է, բայց հետդարձի ճանապարհ դեռ չի տեսնում: Տիկին Գրետայի թոռնիկը լավ գիտի, որ Թալիշը թշնամու թիրախում է: Միևնույն է, վերադառնալ է ուզում:
Չարենցավանում մեզ հանդիպած թալիշեցիները դժգոհում են Հայաստանի իշխանությունից: Իրենց դրությունն անելանելի են համարում. տուն վերդառանալու ճանապարհ չունեն, բայց ասում են՝ այստեղ էլ ապրել չեն կարողանում:
Մանրամասները՝ տեսանյութում:










































