«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը լավատեսորեն է տրամադրված հերթական մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Բրազիլիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը Կոնֆեդերացիաների գավաթակիր է դարձել: Այժմ նա հաջողությունների է ձգտում կատալոնական ակումբի կազմում:
«Ցանկանում եմ երջանկացնել մարդկանց, ինչի համար պետք է հաջողությունների հասնեմ «Բարսելոնա»-ում: Հուսով եմ, որ արագ կընտելանամ կատալոնական ակումբի խաղաոճին: Երջանիկ եմ, քանի որ գիտեմ, որ խաղալու եմ աշխարհի լավագույն թիմում` լավագույն ֆուտբոլիստների կողքին»,- ասել է Նեյմարը:








































