Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները ստեղծել են նոր տեսակի պատվաստանյութեր, որոնք հեշտությամբ հնարավոր է մշակել 1 շաբաթում՝ ի պատասխան ցանկացած համաճարակի: Հետազոտողները կարողացել են ստանալ Էբոլա տենդի, խոզի գրիպի և տոքսոպլազմայի հակածիններ, որոնց արդյունավետությունը հասել է 100%-ի: Այս մասին հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Պատվաստանյութերը կազմված են գենետիկ նյութի մոլեկուլյար թելերից՝ հայտնի որպես մատրիցային ՌՆԹ: Դրանցում կարող է տեղեկություն լինել ցանկացած վիրուսային, բակտերիալ կամ ցանկացած այլ սպիտակուցի մասին: ՌՆԹ-թելերը դնում են վեկտոր-մոլեկուլի մեջ, որը կենդանի բջիջների մեջ հասցնելու գործառույթ է կատարում: Դրանցում ՌՆԹ-ն անցնում է տրանսլյացիայի գործընթաց, ինչի արդյունքում սինթեզվում են սպիտակուցներ, որոնք ակտիվացնում են իմունային համակարգը:
Գիտնականների խոսքով՝ իրենց մոտեցումը հնարավոր է օգտագործել ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում, այլև պատվաստանյութեր ստեղծելու համար, որոնք օրգանիզմին կօգնեն ճանաչել և ոչնչացնել քաղցկեղային ուռուցքները:
Գիտնականների խոսքով՝ ՌՆԹ-պատվաստանյութերը ԴՆԹ-պատվաստանյութերից անվտանգ են, քանի որ վերջիններս կարող են ինտեգրվել բջիջների գենոմին և առաջացնել մուտացիաներ:










































